ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Արմեն Սարգսյան. Հզոր ու ամուր Սփյուռքը իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին

Արմեն Սարգսյան. Հզոր ու ամուր Սփյուռքը իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին
04.10.2020 | 21:03

Սփյուռքի Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր և եղբայրներ, մեծ հիացմունք, խոր հուզմունք և անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։ Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է և զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք, ինչքան էլ հեռու գտնվեք։


Այսպիսի հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։ Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում:
Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը: Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ներկա իրավիճակում պետք է շարունակենք բազմապատկել մեր ջանքերը: Շարունակե՛ք նույն ոգով և նույն նվիրվածությամբ, որովհետև այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով:


Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում: Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք: Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։


Հաղթանակը մերն է լինելու։
Աստված պահապան բոլորիս:

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ